BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բացառվում է, որ Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, Սերժ Սարգսյանը՝ ոչ

Բացառվում է, որ Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, Սերժ Սարգսյանը՝ ոչ
04.03.2017 | 00:50

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ բանակում առկա որևէ խնդրի համար պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, իսկ բանակի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը՝ ոչ:

Մարտի 3-ին, դաշինքի հրավիրած ասուլիսում՝ անդրադառնալով տեղեկություններին, որ բանակում վառելիքին կերոսին խառնելու վարչապետի հայտարարությունը իշխանությունը կարող է օգտագործել ընդդիմադիր ճակատում հանգրվանած Սեյրան Օհանյանի դեմ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Բացառվում է՝ խնդրի որևէ կոմպոնենտ բանակի հետ կապված, որ նույն ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը առաջին դեմքն է եղել, Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարար, մեկը պատասխանատու լինի, մյուսը՝ չլինի: 2016-ին հունիս կամ հուլիս ամսին, երբ որ վերադարձել էինք Մարտակերտից, պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում ուղիղ հարց եմ տվել, որ էսպիսի ահազանգեր կան, սակայն Սեյրան Օհանյանը ասել է, որ բանակում գործում են նորմատիվներ, թե զինտեխնիկան ինչ ժամանակահատվածում պետք է բերվի մարտական վիճակի: Եվ ինքը հավաստիացրել է, որ բանակում այս բոլոր նորմատիվները գործում են, ու էդպիսի բան լինել չի կարող: Սա Սեյրան Օհանյանի ու Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, ազգային անվտանգության խնդիր է»,-ասաց Փաշինյանը: Նա կերոսինի հարցով կրկին հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ. «Այսօր առավոտյան երկրորդ հեռախոսազրույցն եմ ունեցել կերոսինի թեմայով Կարեն Կարապետյանի հետ և արձանագրեմ, որ հարցը լուծված է, սկսել են կերոսինը մաքսազերծել: Ես ասում եմ, որ գնումները իրականացնում են պետական մարմինները, և համապատասխան չինովնիկները, ովքեր էս ապօրինությունները թույլ են տալիս, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:


Այն, որ պատասխանատվության շրջանակը միայն Սեյրան Օհանյանով չի սահմանափակվում, այդ թվում նաև գործող նախարար Վիգեն Սարգսյանն է պատասխանատու, հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Վարչապետի հայտարարությանը պիտի պատասխանի այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նա պիտի հանդես գա ու պատասխանի՝ եղե՞լ է նման բան, ի՞նչ մասշտաբներով, և որքան տեխնիկա չի կարողացել դուրս գալ, այսինքն՝ եթե այդ տեխնիկան դուրս գար, մենք մի քանի զոհ պակաս կունենայինք, տեխնիկան դուրս չի եկել, երեխեքը մնացել են մենակ, թիկունքը մնացել է փակ: Այս գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ՝ ներառյալ այդ վառելիքը ներկրողից, ով ներկրել ու վաճառել է, տեղում խառնողից, գլխավոր շտաբի ղեկավարից, նաև ՀՀ քաղաքացիներ»: Արամ Սարգսյանը հավելեց, որ պետք է ճշտել վարչապետի հայտարարությունը Սեյրան Օհանյանին պատժելու նպատակո՞վ էր, թե՞ անկեղծ մտահոգություն. «Խնդիրը չեմ տեսնում կոնկրետ մարդուն պատժելու առումով: Եթե էդ խնդիրն իրողություն է, ուրեմն պատժելու խնդիրը երկրորդական է»:


Դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ